Меню
Разработки
Разработки  /  Начальные классы  /  Презентации  /  2 класс  /  Հանելուկները եվ դրանց կիրառումը մայրենիի դասաժամերին

Հանելուկները եվ դրանց կիրառումը մայրենիի դասաժամերին

Главнейшая цель обучения вопрососодержащих заданий и материалов является развитие логического и абстрактного мышления учащихся, а этого возможно достичь разрешением проблематично-вопросных ситуаций. Такую возможность дают учащимся загадки. Загадки способствуют расширению мировозрения учащихся и их мироощущению развитию умственных способностей детей. Загадки развивают их мыслительные способности, внимание осмотрительность и укрепляют память.
08.05.2020

Содержимое разработки

ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՄԱՅՐԵՆԻԻ ԴԱՍԱԺԱՄԵՐԻՆ



Հանելուկը հայ բանահյուսության և գրականության հնագույն տեսակներ­ից է, գրականության մեջ մշակվել է  5-րդ դարից, չափածո մեկ կամ մի քանի տողից կազմված սեղմ բանաձև է, մեծ մասամբ՝ հարց։ Խոր  հնադարում լայն կիրառություն է ունեցել իբրև մարդու մտավոր հասունությունը և հնա­րամտությունը փորձելու միջոց, իսկ մեր ժամանակներում վերածվել է ման­կական ժամանցի։ Հանելուկներում պահպանվել են առասպելաբան, պատ­կերացումներ, կենցաղային շատ իրողություններ, որով դրանք ձեռք են բերել պատմամշակութային արժեք։ Հայ բանահյուսության բանաձևային տեսակներից են հնչյունախաղերի վրա կառուցված շուտասելուկները, մանկական հան­գա­վոր ասելուկները, խաղերգերը (հաճախ՝ երկխոսային), փաղաքշանքի, սպառնալիքի, հիշոց-հայհոյանքի բանաձևերը և  դարձվածքները ։

12-րդ դարում Ներսես Շնորհալին  հորինել է մի քանի հարյուրի հասնող հանելուկ: Շնորհալին իր մշակած հանելուկների միջոցով ցանկանում էր ոչ միայն մարդկանց ուրախացնել, այլև զվարճալի եղանակով սովորեցնել՝ նրանց մեջ զարգացնելով սրամտություն, բնությունն ու բնության մեջ եղած բազմապիսի առակներն ու երևույթներն դիտելու կարողություն: Հանելուկները երեխաների մեջ կենդանի հետաքրքրություն են առաջացնում որպես պարզ այլաբանություններ, որոնց հիմքում ընկած են շրջապատից վերցրած ծանոթ ու հայտնի առակների հիմնական հատկանիշները:

Հանելուկը մեկ կամ մի քանի առարկայի այլաբանական պատկեր է՝ արտահայտված բոլորովին ուրիշ առարկաներով կամ երևույթներով: Այդ առարկաների, երևույթների հատկանիշները գաղտնագրված են: Դրանց իմաստը պետք է գտնել, գուշակել: Որոշ մեթոդիստներ գտնում են, որ նախօրոք հանելուկի լուծումն ասելը թուլացնում է նրա վրա տարվող հե­­­տագա աշխատանքի հետաքրքրությունը: Սա ճիշտ չէ, որովհետև դրանից հետևում է, որ հանելուկի վրա տարվող աշխատանքի գլխավոր նպատակը նրա թաքուն մտքի գտնելն է, որը միանգամայն սխալ է: Եթե լուծումը սկզբից է տրվում, ապա այս դեպքում երեխաների առջև միանգամայն այլ խնդիր է դրվում՝ վերլուծել այլաբանությունները և հիմնավորել լուծման ճշտությունը:

Հանելուկը արձակ կամ չափածո, մեկ կամ մի քանի տողերից բաղկացած գեղեցիկ պատկեր է, որն , , հարցերով մի անձն առաջադրում է մյուսին:

Տակավին խոր հնադարում առաջ են եկել հանելուկի նորանոր տեսակներ, որոնք առնչվել են զարգացող գիտություններին և իրենց նկարագրով ծառայել դրանց պահանջներին: Դրանք թվերի և գծերի պատկերավոր խորհրդանիշների վրա կառուցված հանելուկներն էին, որոնց առավել զարգացած տեսակներից են՝ թվահանելուկը, գծահանելուկը, թվաբանական խնդիրը: Հանելուկի հիշյալ տեսակները հետագայում կիրառություն են գտել մաթեմատիկական գի­տու­թյուն­ների մեջ՝ վարժությունների և խնդիրների տեսքով: Դրանք բոլորն էլ կազմված են դասական հանելուկի՝ հարց-հանելուկի սկզբունքներով, միայն թե

գիտական- մա­թեմատիկական կերպարանք են ընդունել: Այսինքն՝ նախօրոք հայտնի պատասխանի հիման վրա կառուցվում էին իրականությունից վերցված մարդկային - հասարակական կամ բնական երևույթների պատ­կե­րավոր փոխ­­­­­­­­­հարաբերություններ:

Կրտսեր դպրոցականները չափազանց տպավորվող, զգայուն էակներ են: Ուսուցման


  • 1 -

առաջին տարիներին նրանց հետ աշխատելիս պետք է կարևորել հետաքրքրականություն,

ոգևորություն, մրցակցություն առաջացնող պահերը: Այս առումով ուսուցման համակարգում ուշադրություն պետք հատկացնել խաղերի օգտագործմանը: Ուսուցման արդյունավետությանը նպաստող խաղեր կարելի է կազմակերպել հանելուկների և խաղային իրադրությունների ստեղծման ճանապարհով: Դասի ժամանակ հանելուկների առաջադրումը առաջ է բերում աշխուժություն, մտքի շարժ և թարմություն: Այդ միջոցն ակտիվացնում է նույնիսկ ամենապասիվ երեխաներին, զարգացնում տրամաբանությունը, մտածողությունը, երևակայությունը: Հանելուկների օգնությամբ երեխան կարող է ճանաչել բնության օրենքներն ու երևույթները, իրերը, առարկաները, կեն­դանիներին և դրանց բնորոշ հատկությունները: Հանելուկների պատաս­խանների գտնումը նպաստում է նաև երեխաների աշխարհայացքի ձևավորմանը, կռահելու, արագ կողմնորոշվելու ունակությունների զարգացմանը, արտահայտիչ կարդալու և արտասանելու կարողությունների հղկմանը, ինչպես նաև ուսում­նական նյութի բովանդակության ընկալման խորացմանը:

Դասի ժամանակ հանելուկն օգտագործվում է թե´ որպես նոր նյութի հաղորդման միջոց, թե´ որպես աշակերտների ձեռք բերած գիտելիքների ամփոփման, թե´ որպես դասին հետաքրքրաշարժություն հաղորդող հնար: Հանելուկի միջոցով կարելի է հաղորդել այնպիսի գիտելիքներ, ինչպիսիք բառի ուղիղ և փոխաբերական իմաստներն են, բառիմաստի բացատրությունը, համեմատումը, բառարանային հոդվածի ընկալումը, տարաբնույթ առարկաների և երևույթների մասին երեխաներին նոր տեղեկություններ հաղորդելը, ընդհանրացնող անունների, խոսքի մասերի վերաբերյալ գործնական գի­տելիքների յուրացումը և այլն:

Հանելուկն առարկաների և երևույթների ցայտուն, ակնհայտ հատկանիշների վառ և պարզ նկարագրությունն է: Կրտսեր դպրոցականները, որպես կանոն, խուսափում են նկարագրություններից: Սակայն նկարագրական դրվագներն աստիճանաբար պետք է ավելի ու ավելի մեծ տեղ գրավեն դպրոցականների խոսքային գործունեության մեջ, որովհետև դրանք հարստացնում են խոսքը, ձևավորում են այնպիսի կարևոր հատկանիշներ, ինչպիսիք են նրբա­նկատությունը, ամեն ինչի մեջ գեղեցիկն ու արժանին տեսնոլու կարո­ղու­թյունը, ընդհանուրի մեջ մասնավորը և էականը տարբերելու ունակությունը և այլն:

Մանկական նկարագրական խոսքի թերությունները հաճախ կապված են այն բանի հետ, որ աշակերտները չեն կարողանում դիտարկել այն, ինչի մասին խոսում են կամ գրում, առանձնացնել այն կարևորները, մասնավորները, որոնց բնութագրումից էլ կազմված է ամբողջական առարկայի նկարագիրը: Հա­նելուկների հյուսումը առարկան և երևույթը գեղարվեստորեն նկարագրելու կարողության մշակման հետաքրքրաշարժ աշխատանքի ձև է: Հետևաբար, մինչև հանելուկի հյուսման ուղղությամբ առաջադրանք տալը պետք է իրականացնել հատուկ նախապատրաստում՝ մասնավորապես անցկացնելով էվրիստիկ զրույց այն մասին, թե ինչ է հանելուկը, ինչպես է այն « լուծվում » , իսկ հետո՝ ինչպես է կազմվում հանելուկի բնագիրը: Հանելուկի հետ կապված յու­րաքանչյուր աշխատանք իրականացնելիս կարևոր է հաշվի առնել այդ գործընթացի մեթոդական բոլոր յուրահատկությունները:

Մինչև հանելուկի հորինման և նրա պատասխանի գուշակման կարողության մշակելը առաջարկում ենք կազմակերպել « Հրաշալի արկղ » խաղը: « Հրաշալի արկղը » ստվարաթղթից պատրաստված մի տուփ է, որը զարդարված է հե­քիաթային զվարճալի գույներով և պատկերներով: Նրա մեջ ուսուցիչը լցնում է տարբեր առարկաներ՝ ըստ նպատակի:

Սկզբում խաղավարի դերում հանդես է գալիս ուսուցիչը: Նա ձեռքը մտցնում է


  • 2 -

արկղի մեջ և հանելուկային ոճով ասում է. « Իմ ձեռքում գտնվում է մի առարկա, որը

կլոր է, կոշտ կեղևով, որի մեջ լի են ալ հատիկներ հյութալի: Ասե´ք, տեսնեմ՝ ի՞նչ պտուղ է այն » : Այսինքն՝ ուսուցիչը որքան էլ հանելուկային ոճով ներկայացնում է առարկան, այնուամենայնիվ, նրա կարևոր հատկանիշներից մեկը հուշում է՝ «պտուղ է», որպեսզի աշակերտները ճիշտ ուղղությամբ մտածեն: Այնուհետև նույն աշ­խա­տան­­­քը տարվում է՝ որպես գուշակման օբյեկտ ընտրելով տարբեր առարկաներ, մին­չև որ ա­շակերտները սովորում են խաղի լեզուն ու ոճը: Այս ճանապարհով աշա­կերտները յուրացում են ստեղծագործության այս տեսակի՝ հանելուկի կառուցվածքը: Այս աշխատանքը կատարելիս աշակերտների ուշադրությունը պետք է հրավիրել այն հան­գա­­­մանքի վրա, որ և´ բառի իմաստային նշանակության բացատրության մեջ, և´ արկղի առարկաները ներկայացնելիս նշվում են այդ առարկաների՝ միևնույն, առավել աչ­քի ընկնող հատկանիշները, մասնավորապես այն մեկը, այն էականն ու կարևորը, որը հատուկ է միայն և միայն նրան:

Հանելուկները հարուստ են հակադրություններով և համեմատություններով, մաս­նա­վո­րեցումներով և ընդհանրացումներով: Նրանց պատասխանների գուշակումը երեխայից պա­հանջում է վերացարկման ունակություն, որի զարգացումը նպաստում է հետագա ողջ ուսումնական գործունեության արդյունավետությանը:

Ընդհանրապես մի առարկայի կամ երևույթի համեմատումը մյուսի հետ աշա­կերտ­ներին օգնում է տեսնել վաղուց ծանոթ առարկաների կամ երևույթների նոր կողմերը, պատ­կերացնել անծանոթ, անհայտ առարկաներն ու երևույթները, իսկ ուսուցչի բա­ցատրությունը դրանք դարձնում է մատչելի և մտապահվող: Իրեն շրջապատող ա­ռար­կաների և երևույթների մասին աշակերտների ունեցած նախնական տեղե­կու­թյուններն, անշուշտ, սուբյեկտիվ են. հանելուկի գուշակման և մասնավորապես հորին­ման գործընթացում աշակերտը կատարում է որոնողական ճանապարհով իր գիտե­լիք­նե­րը հարստացնելու, օբյեկտիվորեն իրեն շրջապատող աշխարհն ամբողջությամբ տես­նե­լու ուղղությամբ պարզ փորձեր: Հանելուկների միջոցով երեխաները ծանոթանում են իրենց շրջապատող իրերի և երևույթների էական հատկանիշներին, սովորում են դրանք զանազանել միմյանցից՝ ուսուցման գործընթացում պասիվ ընկալողի դերը փոխելով ակ­տիվ մասնակցի դերով, կատարելով վերլուծական աշխատանք:

Հանելուկների պատասխանները կռահելու ուղղությամբ տարվող աշխատանքներն սկսվում են դեռևս առաջին դասարանում՝ գրաճանաչության նախայբբենական շրջանում:

Գրաճանաչության շրջանի համար իմ դասարանում ստեղծել եմ « Այբուբենը՝ հանե­լուկներում » հավաքապաստառը, որի գրպանիկներում տեղադրված են բոլոր հնչյուն- տառերով սկսվող պատասխաններով հանելուկներ: Դրանց հակառակ երեսին տվյալ հանելուկի պատասխան – նկարն է: Հանելուկներով ու դրանց պատասխան պատկերներով լի հավաքապաստառը գրաճանաչության փուլի համար ստեղծված մի իսկական հա­րուստ դիդակտիկա է: Զննական միջոցների և խոսքի ճիշտ զուգակցմամբ էլ պայ­մանավորված է ուսումնական նյութի յուրացման պահանջվող մակարդակի ապա­հովումը: Թեև տարրական դասարանների դասագրքերում հանելուկները ներկայացված են որպես երկրորդական նյութ, սակայն գրաճանաչության շրջանում մեզ համար դրանք առաջնային նշանակություն և կարևորություն են ձեռք բերում: Հավաքապաստառն օգտագործում եմ և՛ մինչ նոր տառին ծանոթացնելը, և՛ նոր հնչյուն տառը յուրացնելուց հետո: Նոր տառի հաղորդման սկզբում ստեղծում եմ այնպիսի իրավիճակ, ուր երեխաներն իրենք կգուշակեն, թե որ հնչյուն տառին են ծանոթանալու: Հայտնի է, որ երեխաների համար առավել դժվար է երկհնչյուն տառերի յուրացումը: Ուստի ներկայացնեմ ո երկհնչյուն տառի ուսուցման իմ փորձը: Նախօրոք՝ մինչև դասն սկսելը, դասասենյակում


  • 3 -

կախում եմ մի պարան: Այս հնարին նրանք արդեն ծանոթ են նախորդ տառերի ուսուցումից և շատ են սիրում այս եղանակով աշխատանքը: Նոր նյութի հաղորդման սկզբում հավաքապաստառի Ո գրպանիկից հանում եմ բոլոր հանելուկ-պատկերները և ասում.

  • Սիրելի՛ երեխաներ, այսօր մենք ծանոթանալու ենք մի նոր հնչյուն – տառի:

Դուք ինքներդ պետք է գուշակեք, թե որն է այն: Դրա համար հարկավոր է գտնել առաջադրված հանելուկների պատասխանները:

Մինչ հանելուկի առաջադրումը առանձնացնում եմ այն բառերը, որոնց մասին պատմում է դասագրքի համապատասխան դասը: Կարդում եմ առաջին հա­նելու­կը:

Մարմնիս վրա ահա տես,

Սուր-սուր փշեր ունեմ ես.

Միակ հյուրն եմ դաշտերի,

Եվ թշնամին օձերի:


Հետևում է երեխաների պատասխանը.

- Ոզնի:

Ցուցադրում եմ ոզնու պատկերը և հարցնում, թե ինչ գիտեն դրա մասին: Հետևում են պատասխանները.

- Ապրում է այգիներում և անտառներում:

- Սնվում է միջատներով:

- Օձերի թշնամին է:

- Օգտակար է, ոչնչացնում է վնասակար միջատներին:

- Ձմռանը քուն է մտնում:

Այնուհետև հարցնում եմ, թե ինչ հնչյուն լսվեց ոզնի բառի սկզբում: Երեխաները պատասխանում են.

- Վօ:

Հանելուկի պատասխան –նկարն ամրացնում եմ պարանին և ընթերցում հաջորդ

հանելուկը.

Կախված է պատիճը`

Կանաչ տակառիկը,

Ներսում՝ քաղցրիկ,

Կլորիկ եղբայրներ:

Երեխաները պատասխանում են.

- Ոլոռ:

Նրանց պատասխանը հաստատվում է հանելուկի հակառակ երեսին պատկերված ոլոռի նկարի ցուցադրումով: Հարցնում եմ, թե ինչ գիտեն այս բույսի մասին: Հետևում են պատասխանները.

- Ոլոռը շատ սննդարար է:

- Հատիկավոր մշակաբույս է:

- Ոլոռն ուտում են հում և եփած վիճակում:

- Օգտագործում են աղցաններ և ապուրներ պատրաստելիս:

Հիշեցնում եմ նաև, որ ոլոռի դարմանը, կանաչ զանգվածը հիանալի անասնակեր է: Հին ժամանակներում ոլոռը համարվել է ոչ միայն համեղ այլ նաև բուժիչ բույս: Միջնադարյան Ֆրանսիայում ոլոռից պատրաստված կերակուրները անպակաս էին թագավորի սեղանից:


  • 4 -

Այնուհետև մտագրոհի մեթոդով բնութագրում ենք այս բույսը և կազմում բառակա­պակ­ցություններ.



կանաչ

հատիկավոր


սննդարար

Ոլոռ

համեղ


օգտակար


հյութալի


Ստացված տեղեկություններն ընդհանրացնում եմ T-աձև մեթոդով՝ ինչ գիտեի և ինչ իմացա խորագրերի միջոցով: Ոլոռի պատկերը ևս կախում եմ պարանից:

Կարդում եմ հաջորդ հանելուկները.


Ամպն է գոռում վերևում, Մի բարձի վրա՝

Ձեզ կայծակ է երևում, Շատ-շատ ասեղներ,

Իսկ քիչ հետո կիջնեմ ես, Բայց ոչ մի ասեղ

Բարձր կասեմ՝ բարև՛ ձեզ: Չես կարող թելել:

( որոտ ) ( ոզնի )


  • 5 -

Քույրն է քայլում քրոջ հետ, Ձկան խայծ է, թռչնի՝ կեր,

Բայց մեկ՝ առաջ, մեկ էլ՝ ետ: Ծառ ու պտղի շատակեր:

( ոտքեր ) ( որդ )


Բոլոր հանելուկների պատասխանները ներկայացվում են պարանի հնարով.




ոզնի որոտ ոտքեր որդ ոլոռ


Պարանի վրա կարդում ենք յուրաքանչյուր բառ, կազմում դրանց հնչյունային մոդելը, հաշվում թե ամեն մեկը քանի հնչյուն ունի: Անվանում ենք ձայնավոր և բաղաձայն հնչյունները: Ուշադրությամբ լսելով բոլոր բառերը՝ գալիս ենք ընդհանուր եզրակացության. բոլոր բառերի սկզբում հնչում են նույն երկու վօ հնչյունները: Այստեղ արդեն բացատրում


  • 5 -

ենք, որ վօ հնչյունը գրվում է մեկ տառով ՝ ո: Ո-ն երկհնչյուն տառ է: Երեխաները գրատախտակին գծում են այդ բառերի հնչյունատառային մոդելը:


վ

օ

զ

ն

ի

5 հնչյուն


ո

զ

ն

ի

4 տառ



Հանելուկների միջոցով ձևավորելով երկհնչյուն տառի գաղափարը՝ անցնում եմ նոր դասի հաղորդմանը:

Ո հնչյուն տառի ամրապնդման դասին երեխաները բերել էին բազմաթիվ հանելուկներ, իրենց նկարած պատկերները, գտել ո – ով սկսվող բառեր: Հանելուկներ և նկարներ ունեցող աշակերտները ներկայացնում են իրենց աշխատանքը:

Առաջին երեխա - Ես առաջադրում եմ իմ հանելուկը, իսկ դուք գուշակեք այն.


Կլորիկ դեղին,

Աշխարհն իր գերին: ( ոսկի )


Երկրորդ երեխա - Միրգ – պտուղ է ժողովում,

Մեջքին առած՝ տուն տանում,

Իրեն բռնել թե փորձես՝

Փշե գնդակ է դառնում: ( ոզնի )


Երրորդ երեխա - Բերան չունի գոռում է,

Ձայնից աշխարհը դողում է: ( որոտ )


Ելույթ ունեցող երեխաները խրախուսվում են: Այնուհետև առաջարկում եմ լուծել խաչբառը՝ առաջադրված հանելուկների պատասխաններով: Իհարկե բոլոր հարցերի պատասխաններն սկսվում են ո հնչյուն - տառով: Խաչբառը նախապես գծում եմ գրատախտակին՝ գունավոր կավիճներով:

Տեղեկացնում եմ, որ այս խաչբառը հանելուկի պատասխաններով լրացնելով՝

մեր ծածկագրում կստանանք ո հնչյուն – տառով սկսվող թանկարժեք մետաղի անուն:


1

ո

չ

խ

ա

ր

2

ո

ր

ս

ո

ր

դ

3

ո

հ

մ

ա

կ

4

ո

ս

տ

ի

կ

ա

ն






  1. Վրան ունի թավ մուշտակ, 2. Սար ու ձորով թափառում,

Կաթնաղբյուրը՝ կրծքի տակ, Հրացան է կրակում.

Պարգևում է մթերքներ՝ Կրակում է աջ ու ձախ,

Բուրդ ու բարիք, կաթ ու սեր: Խեղճ կենդանուց չունի վախ:

( ոչխար ) ( որսորդ )


  • 6 -

  1. Գայլերի խումբ, գայլի հոտ, 4. Աշխատանքն ուրախ և նախանձելի:

Որ հեշտ որսա կով ու հորթ: Սուլիր, երբ կամենաս,

( ոհմակ ) Եվ փայտիկը շարժիր:

( ոստիկան )



Ստանում ենք գաղտնագրի բառը՝ ոսկի, և պատմում այդ մետաղի մասին:

Այս ամենից հետո, երբ երեխաները բավականաչափ տեղեկացված են, կազմակերպում եմ խմբային աշխատանք: Խմբերին բաժանում եմ ո-ով սկսվող բառերով պատերները, որոնց վրա երեխաները կազմում են տվյալ բառի գծային, հնչյունային, վանկային մոդելը, ներկում ձայնավորը և բանավոր ներկայացնում իրենց աշխատանքը:

Կատարածը ճիշտ ներկայացնող խմբին խրախուսում եմ:

Սա, իհարկե, հանելուկների օգտագործմամբ տառուսուցում սկսելու մի եղանակ է: Նույն մոտեցմամբ, սակայն մի փոքր այլ կերպ՝ կարելի է կազմակերպել հաջորդ դասերը ևս:

Այսպիսով՝ հանելուկը կայուն տեղ ունի և անհրաժեշտ է կիրառել մայրենիի դասընթացում: Նրա օգտագործումն ունի ճանաչողական, դաստիարակչական, մտավոր ունակությունների զարգացման անգնահատելի նշանակություն: Տարրական դասարաններում հանելուկներով հարստացված դասերը հետաքրքրաշարժ են ու զվարճալի: Դրանք աշակերտին մեծ բավականություն ու ոգևորություն են պատճառում. հետևաբար արդյունավետ են:














Եզրակացություն

Խնդրահարույց ուսուցման գերագույն նպատակը սովորողների ստեղծագործական մտածողության զարգացումն է, ինչը կարելի է իրականացնել խնդրահարույց իրավիճակներ հաղթահարելու միջոցով: Նման հնարավորություն աշակերտներին ընձեռում են հանելուկի առաջադրումն ու լուծումը: Հանելուկը էապես նպաստում է դպրոցականների մտահորիզոնի ընդլայնմանը և մտավոր ունակությունների զարգացմանը: Այն զարգացնում է երեխայի մտածողությունը, դիտողականությունը, ամրապնդում հիշողությունը:





  • 7 -


-75%
Курсы повышения квалификации

Смысловое чтение как основа формирования читательской компетенции школьника

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
1000 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Հանելուկները եվ դրանց կիրառումը մայրենիի դասաժամերին (66.61 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт