Меню
Разработки
Разработки  /  Французский язык  /  Презентации  /  Прочее  /  Цель ролевЫх игрь

Цель ролевЫх игрь

11.05.2020

Содержимое разработки

1.ԴԵՐԱՅԻՆԽԱՂԸ՝ ՈՐՊԵՍ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴ։ ԴԵՐԱՅԻՆ ԽԱՂԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Դերային խաղերը գործողության տեսակ են, որի մասնակիցները գործում են ընտրված դերերի շրջանակներում, ղեկավարվում են ընտրված դերի միջավայրի տրամաբանությամբ և գործում են արդեն եղած սյուժեով, կամ հենց իրենք են ստեղծում սյուժեն։ Այսինքն, դերային խաղն իրենց ներկայացնում է մեկ կամ մի խումբ անձանց կողմից որոշակի իրադրության խաղային մոդելավորում։

Դերային խաղը իրադրությամբ ղեկավարվող խոսքային վարժություն է,որն ուղղված է խոսքային և հաղորդակցական հմտությունների կատարելագործմանը և օտար լեզվով խոսելու կարողություննրի զարգացմանը: Լինելով հաղորդակցման ուսուցման կազմակերպման յուրահատուկ ձև,դերային խաղերը հեշտությամբ են ներմուծվում դասի մեջ,քանի որ այն միևնույն ժամանակ խոսքային, խաղային և ուսումնական գործընթաց է:

Դերային խաղը կարող է կիրառվել որպես օտար լեզվի ուսուցման մեթոդ տարբեր տարիքի և լեզվի տիրապետման տարբեր մակարդակ ունեցող սովորողների համար: Դերային խաղը կարելի է դիտարկել որպես օտար լեզվով հաղորդակցվելու ամենաճշգրիտ մոդելը, որովհետև այնհանդիսանում է իրականության կրկնօրինակում:

Դերային խաղերի ընտրությունը՝ որպես օտար լեզվի ուսուցման մեթոդ, լուծում է երկու կարևորագույն խնդիր՝ ծառայում է ուսուցման հիմնական նպատակի իրականացմանը և նպաստում սովորողների մոտիվացիային:

Դերային խաղերն օգնում են խոսքային իրադրությունը մոտեցնել բնական միջավայրին, նպաստում են լեզվական նյութի արդյունավետ մշակմանը և գիտելիքների գործաբանական կիրառությանը:

Խաղային իրադրությունը կամ դերային խաղի սցենարը կարող են լինել իրական կամ ոչ իրական։Դերային խաղի նպատակն է այնպես անել,որսովորողները ինքնադրսևորվեն հնարավորինս ինքնուրույն,ստեղծագործաբար և այնպես,որ այդ գործողությունը նրանց հաճույք պատճառի:

Հրազդան 2018

-75%
Курсы повышения квалификации

Организация дистанционного обучения в условиях реализации ФГОС

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
1000 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Цель ролевЫх игрь (16.45 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт

Вы смотрели